
Հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին Միլանի իշխանությունների հետ արդեն ստորագրել է նոր ցուցասրահ բացելու վերաբերյալ համաձայնագիր։ Այն կգտնվի Nestle-ի նախկին գործարանի տարածքում:
Իր պլանների մասին առաջին անգամ դիզայները հայտնել էր դեռևս հունիսի վերջին՝ Emporio Armani ցուցադրությունից հետո։ Այդ ժամանակ նա նշել էր, որ մտադիր է Armani Silos թանգարան բացել։
Թանգարանում մշտապես կներկայացվեն ոչ միայն դիզայների ստեղծած նկարների և հագուստների հավաքածուներ, այլև նրա գործընկերների աշխատանքները։