
Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` նույնքան կնվազի:
Երևանում 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: