ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Լեւոն Խաչատրյանն ազատվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 2-րդ վարչության (թմրամիջոցների անօրինականության դեմ պայքարի վարչություն) պետի պաշտոնից եւ անցել կադրերի ռեզերվ: Խաչատրյանի փոխարեն, ոստիկանապետի հրամանով, ԿՀԴՊՎ 2-րդ վարչության պետ է նշանակվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Վանիկ Թանգամյանը:




Լրահոս