Ռեկորդակիր նախարարն ու նրա համեստ տեղակալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեղակալների՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերն ուղղակի փայլում են իրենց համեստությամբ: Թերևս նրանք օրինակ են վերցրել իրենց նախարարից, ով ևս շռայլ չի գտնվել իր հայտարարագիրը լրացնելիս:

Armlur.am-ը հանձնաժողովից տեղեկացավ, որ Արմեն Աշոտյանը 2013թ. սկզբին ունենալով 4 մլն դրամ՝ այն հասցրել է 18 մլն դրամի. անկասկած  ռեկորդային ցուցանիշ է: Իսկ մեկ տարվա ընթացքում իր վաստակած եկամուտով նա մեկ քայլ առաջ է մյուս նախարարներից: Պարզվում ՝ մեկ տարվա ընթացքում նախարարն աշխատանքի վարձատրությունների, ստացված փոխառությունների և նվիրատվության կամ օգնության կարգով ստացած դրամական միջոցների շնորհիվ՝ 34 մլն դրամ է վաստակել:

Անդրադառնանք նրա տեղակալներին: Մանուկ Մկրտչյանը, ով իր պաշտոնը զբաղեցնում է 2009թ.-ից, կարողացել է իր հաշվին միայն 5 մլն դրամ կուտակել: Այլ անշարժ կամ շարժական գույք նա չի կարողացել ձեռք բերել: Սակայն մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից 4 մլն դրամ է վաստակել:

Աշոտյանի մյուս տեղակալ Կարինե Հարությունյանը ևս շատ դրամական միջոցներ և ունեցվածք չունի: Նա էլ իր պաշտոնը զբաղեցնում է 2010թ.-ից: Այս ամբողջ ընթացքում նա կուտակել 836 հազար դրամ և 26 հազար դոլար: Իսկ մեկ տարվա ընթացքում կարողացել է վաստակել 6 մլն 752 հազար դրամ: Ստացվում է՝ իրենց հաշվին այնքան էլ շատ գումար չունեցող Աշոտյանի տեղակալները մխիթարվում են տարեկան մեծ եկամուտներով:




Լրահոս