Նա, ով կարծում է, թե կյանքը պայքար է, կյանքից ոչինչ չի հասկանում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Այս օրերին, երբ նշվում է «Առավոտի» 20-ամյակը, ուզում եմ հնարավորինս խուսափել ավելորդ պաթոսից և խոսել մի քանի բաների մասին՝ այնպես, ինչպես որ ես եմ հասկանում: Սեր: Նայում եմ հին և նոր, ներկա և նախկին առավոտցիների նկարները՝ այսօրվա, 5, 10, 15 տարվա, և զգում եմ, որ ոչ միայն ես եմ նրանց սիրում, այլև նրանք՝ ինձ: Նաև՝ իրար: Հենց նկարներից էլ զգում եմ: Առանց «լայքերի» և մեկնաբանությունների:

Օբյեկտիվություն: Պատրանք է: Մարդը չի կարող օբյեկտիվ լինել: Նա կարող է լինել բարի, ներողամիտ, լայնախոհ, հանդուրժող:

Անկախություն: Դարձյալ պատրանք է: Մարդը չի կարող անկախ լինել: Կենդանի մարդը: Դիակը կարող է, որովհետև նրան այլևս ոչինչ պետք չէ: Կենդանի մարդը կարող է լինել թերահավատ՝ չհասցնելով, սակայն, իր թերահավատությունը ցինիզմի: Պայքար: Բոլոր ժամանակների բոլշևիկների կարգավիճակը: Նա, ով կարծում է, թե կյանքը պայքար է, կյանքից ոչինչ չի հասկանում: Պետք չէ պայքարել աղբի դեմ, պետք է առանց ավելորդ աղմուկի գցել այն աղբամանը: Տանջանք: «Բա, աղջիկ ջան, երեխա ես ունեցել 20 տարի առաջ, հիմա սաղ կյանքդ պիտի տանջվես: Աշխարհի կարգն է էդ ձև»: Դարձյալ «պայքարի» սերիայից է: Կյանքը տանջանք չէ, եթե մենք չենք ուզում, որ այդպիսին լինի:

Կյանքը հաճույք է: Սեր: Դու տալիս ես ավելի շատ, քան վերցնում ես: Արդյունքում ստանում ես ավելի շատ, քան տալիս ես»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս