ԾԱՂԿԵԼ Է ՍԱԿՈՒՌԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի Կոտի քաղաքում ծաղկել է սակուռան, որը համարվում է երկրի խորհրդանիշ: Ճապոնացիները բալենու ճյուղերը չեն պոկում, չնայած իկեբանայի որոշ դպրոցներ դրանցով գեղեցիկ կոմպոզիցիաներ են պատրաստում: Այսօրվանից սկսած յուրաքանչյուր օր միջազգային լրատվամիջոցները կտեղեկացնեն երկրում սակուռայի ծաղկման տարածման մասին: Հին ավանդույթի համաձայն` միլիոնավոր ճապոնացիներ խնջույքներ են կազմակերպում վարդագույն ծառերի տակ եւ զմայլվում հիասքանչ տեսարանով: Ճապոնական գրականությունում սակուռայի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 721թ.-ով: Ծառի ծաղկումը նման է գեղագիտական տխրության եւ վկայում է գեղեցկության կարճատեւությունը:




Լրահոս