ԵՄ պատժամիջոցների նոր ցուցակում են հայտնվել 15 մարդ, ինչպես նաև՝ 18 ընկերություն և կազմակերպություն: Նրանց թվում են Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը. գրում է ITAR-TASS-ը:
Բացի այս անուններից՝ ցուցակում հայտնվել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, անդամ Բորիս Գրիզլովը, Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտարևը, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևը և այլք: