Ինչ վնասներ են կրել ինտենսիվ գնդակոծված գյուղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերում հանգիստ վիճակ է. գյուղացիները հացահատիկի հավաք են անում:

Հիշեցնենք, որ երեկ, ինչպես տեղեկացել էինք yerkir.am-ից, վերոնշյալ գյուղերը հակառակորդի կողմից ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել:

Armlur.am-ի հետ զրույցում Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանը տեղեկացրեց, որ որևէ լուրջ վնաս գյուղը չի կրել, սակայն ժամեր շարունակ կրակոցներ են հնչել ոչ միայն ինքնաձիգներից, այլև՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից:

Մովսես գյուղի ղեկավար Արարատ Ավալյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ նույնպես վնասներ չեն գրանցվել, սակայն հացահատիկի հավաքումն այդ վայրերում շարունակում է անհնար մնալ: Համայնքապետը նշեց նաև, որ ցերեկային ժամերին համեմատաբար հանգիստ է լինում, և հակառակորդը կրակ է բացում միայն երեկոյան ուշ ժամերին:

Այսպիսով՝ այն, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներ դիմել են Կարմիր խաչին՝ անվտանգությունը գոնե ժամանակավորապես ապահովելու համար, կարել է ասել՝ անպատասխան է մնացել: Համենայն դեպս, մինչ այս պահը կրակոցները ավելի ու ավելի ինտենիսվ են դառնում:




Լրահոս