
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող, հուլիսի 16-ին երակները կտրած ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը երեկ դադարեցրել է հացադուլը:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, հուլիսի 24-ին հացադուլ հայտարարած դատապարտյալն այլևս բժիշկների հսկողության տակ չի գտնվում, քանի որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա:
Հիշեցնենք, որ սպանության համար դատապարտված Խաչատրյանն ապօրինի պահանջներ էր ներկայացրել բանտի վարչակազմին, և մերժում ստանալով՝ կտրել երակները: