Օրեր առաջ Երեւանի կամերային թատրոնում տեղի է ունեցել Թատերական առաջին on-line մրցանակաբաշխությունը: Մենք էլ հասանք նրան, որ արդեն on-line տարբերակով ենք քվեարկում: Այսպիսով` «Լավագույն on-line դերասան» է ճանաչվել Արմեն Մարգարյանը, «Լավագույն on-line դերասանուհի»` Նարինե Գրիգորյանը, «Լավագույն on-line թատերագիր»` Հովհաննես Թեքգյոզյանը եւ Արա Խզմալյանը, «Լավագույն on-line ռեժիսոր»` Սարգիս Արզումանյանը, «Լավագույն on-line բեմանկարիչ»` Դավիթ Հակոբյանը, «Լավագույն on-line պրոդյուսեր»` Էրիկ Բարսեղյանը: «Լավագույն on-line թատրոնի» կոչմանն է արժանացել Կամերային երաժշտական թատրոնը, իսկ «Լավագույն ներկայացում» է համարվել «Էդգար Էլբակյան» թատրոնի «Սիրո տարբեր նվագներ» ներկայացումը:
ON-LINE
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ