Աղվան Հովսեփյանի տեղակալների թեկնածուներ դեռ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Աղվան Հովսեփյանը: «Ժողովուրդ»-ը քննչական կոմիտեից փորձել է պարզել, թե երբ է ձեւավորվելու ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը:

-Խնդրում եմ ասեք, արդյո՞ք արդեն ձեւավորվել է ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը, թե՞ ոչ:

-Ժամկետները սահմանված են օրենքով: ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի համաձայն՝ կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացնում քննչական կոմիտեի, դեպարտամենտի կառուցվածքը, հաստիքացուցակը եւ անվանացանկը:

-Արդյո՞ք արդեն հստակեցված է, թե քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ովքեր են նշանակվելու:

-Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները նշանակվելու են կոմիտեի կառուցվածքը հաստատվելուց հետո: Հետեւաբար այս փուլում դեռ վաղ է խոսել թեկնածությունների մասին:

-Ա. Հովսեփյանն արդյո՞ք ՀՀ նախագահին առաջարկել է իր տեղակալների հավանական թեկնածուների անունները:

-Ոչ, դրա համար օրենքով նախատեսված են հստակ ժամկետներ եւ ընթացակարգ: Նախ` պետք է հաստատվի կոմիտեի կառուցվածքը: Ըստ օրենքի՝ կառուցվածքը կառավարության կողմից հաստատվելուց հետո` 5 օրյա ժամկետում, կոմիտեի նախագահը ՀՀ նախագահին պետք է ներկայացնի տեղակալների թեկնածությունները:

-Քննչական կոմիտեն երբվանի՞ց է սկսելու իր բուն աշխատանքները, թե± արդեն սկսել է:

-Կոմիտեի նախագահի նշանակման պահից` օրենքով նախատեսված ժամանակացույցի համաձայն, իրականացվում են կազմավորման գործընթացի համար անհրաժեշտ քայլերը եւ այդ մասով ծրագրավորված աշխատանքներ են իրականացվում:

-Արդյո՞ք Ա. Հովսեփյանը նպատակ ունի իր աշխատակազմում ընդգրկել այն մարդկանց, ովքեր նախկինում աշխատել են իր հետ ՀՀ գլխավոր դատախազությունում:

-Նախկին, ներկա ձեւակերպումներն ինքնին անընդունելի են: Կարեւորվում են մասնագիտական ունակությունները, աշխատանքային հմտությունները, փորձառությունը: Կադրային քաղաքականության եւ, ընդհանրապես, կոմիտեի աշխատանքների կազմակերպման սկզբունքներին վերաբերող հարցադրումներին կոմիտեի նախագահը ապագայում կանդրադառնա:

-Այսօր ՀՀ-ում գործունեություն ծավալող քննչական մարմինների ղեկավարներն ի՞նչ սկզբունքով են փոխվելու:

-Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ փոխվելու են… Այս ամենի մասին դեռ վաղ է խոսել: Քննչական կոմիտեում նշանակումները կիրականացվեն` օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով` Քննչական կոմիտեի կառուցվածքը հաստատվելուց հետո 1-ամսյա ժամկետում:

-Արդյոք ներկայում աշխատող քննիչների կրճատում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

-Ներկայում ուսումնասիրվում են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հաստիքացուցակը, ծանրաբեռնվածք Քննիչների քանակը պայմանավորված է նրանց ծանրաբեռնվածության աստիճանով: Վերջնական ամփոփումներից հետո մամուլին կտրամադրվի սպառիչ տեղեկատվություն:

Սոնա Գրիգորյան




Լրահոս