Իրենց նուրբ զգացմուքնները դատապարտյալները փորձում են արտահայտել դաջվածքներով:
Ինչ էլ որ ասեն քրեական հեղինակությունների մասին, նրանք զերծ չեն սիրային ապրումներից, և իրենից նուրբ զգացմունքները բանտերի «թագադրված բնակիչներն» արտահայտում են ամենից հասանելի միջոցով:
աղավնիներ-ծաղիկներ
Սիրային թեմաներով դաջվածքները, օրինակ՝ սրտի մեջ հանգրվանած և ծաղիկներով շրջապատված համբուրվող աղավնիները, ուներ հին «օրենքով գողերից» մեկը՝ Անտոն Սչասլիվին՝ Անտոն Ֆարտովին:
Դաջվածքն արվել է 1913-ին, երբ լրացավ Անտոնի 20-ամյակը և նա սիրահարվեց Աննային, ով հետագայում դարձավ Անտոնի ընկերուհին, սակայն մահացավ 1919-ին:
Նշենք, որ Ֆարտովին Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր: Առաջին անգամ նա դատվել է 1927-ին՝ իր պատիժը կրելով հատուկ նշանակության ճամբարում: Ավելի ուշ նրան ճակատագիրն այլ տեղով տարավ: Ընդհանուր առմամբ՝ «օրենքով գողը» դատապարտվել է 6 անգամ, հիմնականում՝ գողության համար:
Ի դեպ, ծաղիկները՝ որպես դատապարտյալների դաջվածքի մի մաս, գրեթե վերացան 1930-ականներին՝ ГУЛАГ-ի տարիներին:
Դաջվածքներում սիրո խոստովանությունները հիմնականում կատարվում էին հապավումների տեսքով: Օրինակ՝ «ЛБЖ» («Люблю больше жизни»՝ Սիրում եմ կյանքից առավել): Ի դեպ, այս դաջվածքը կրողը ազատազրկվել է 1926-ին մարդասպանության համար՝ 9 տարի ժամկետով:
Բոլորիս հայտնի սիրային բանաձևը, ինչպես՝ «Ира + Юра = Любовь», նույնպես լայնորեն կիրառվել է քրեականների դաջվածքներում:
Տարածված են եղել նաև կանանց գլխով դաջվածքները և կարգախոսային արտահայտությունները, ինչպես՝ «Жди меня, и я вернусь» կամ «Жизнь, зачем ты мне дана? Чтобы любить и страдать, а жить когда?».
Այս երկուսն ամենից հաճախ հանդիպողներից են:
Պետք է նշել, որ կանանց գլխով դաջվածքները ոչ պակաս սիրված են եղել կին դատապարտյալների շրջանում:
Հաճախ դաջվածքների վրա նշվում էր սիրահարների հանդիպման ամսաթիվը:
Եվս մեկ սիրային սյուժե է սիրո աստված Ամուրի պատկերը՝ նետը ձեռքին հրեշտակների հետ: Այսպիսի դաջվածքները արդիական են եղել անցյալ դարի 50-60-ական թվականներին: Բայց Ամուրն ու հրեշտակները միշտ չէ, որ սերն էին խորհրդանշում: Օրինակ, տեսարանը, որում թևավոր արարածները նետը դուրս են հանում արյունոտված սրտից, նշանակում էր հիասթափություն. «Սերը կնոջ հանդեպ հավերժ չէ»: