![](https://armlur.am/wp-content/uploads/2012/03/26//20653.jpg)
Թուրքիայի կազմում գտնվող Մուշ նահանգում այսօր կեսօրին տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Բողազիչի համալսարանի երկրաշարժների ուսումնասիրման սեյսմիկ դիտակայանում:Ըստ թուրքական “Dogan”լրատվական գործակալության`ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը հայտնաբերվել է Բուլանըք շրջանի Սուլթանլը գյուղում: Երկրաշարժը զգացվել է նաեւ Էրզրումում եւ Աղրըդաղում: Նախնական տեղեկություններով` նյութական և մարդկային կորուստներ չկան: