
Գյանջայի գործադիր իշխանությունը քաղաքի կենտրոնական փոողոցներից մեկում ավանակի արձան է կագնեցրել: Սա առաջացրել է տեղի բնակչության դժգոհությունը: Իշխանությունը հայտարարել է, որ քաղաքում անցկացվող բարեկարգման շրջանակում “էշի արձան կանգնեցնելու մեջ վատ բան չեն տեսնում”: Հիշեցնենք, որ անցյալ տարի ամռանը էշի արձան է կագնեցվել նաեւ Շամախի քաղաքի մուտքի մոտ: Այն ժամանակ Շամախիի գործադիր իշխանությունը դրանից դժգոհ բնակչությանը պարզաբանել է, որ սա ցույց է տալիս, թե որքան հին ժողովուրդ են իրենք եւ պետք չէ դրա մեջ այլ իմաստ փնտրել: