ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են հաջորդ շաբաթ ռուսական կողմի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել:
Հուլիսի 25-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ և կհամագործակցի ԵՄ հետ:
Ավելի վաղ հայտնվում էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են նոր սահմանափակումներ մտցնել արդեն «սև ցուցակում» ընդգրկված կազմակերպությունների դեմ: