
Այս գիշեր եւ մարտի 27-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հյուսիս-արևմտյան տեղումնաբեր ճակատի ազդեցությամբ, ժամանակ առ ժամանակ գրեթե ամենուրեք սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը մի փոքր կբարձրանա, սակայն արդեն ցերեկն ամենուրեք կնվազի 4-6 աստիճանով: Առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ:Երեւանում ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ անձրևի, ուշ երեկոյան` թաց ձյան տեսքով: Տեղ-տեղ քամի, առավոտյան ցածր տեսանելիություն, գիշերային ժամերին հնարավոր է մերկասառույց: Գիշերը կլինի 0+2, մարտի 27-ի ցերեկը +8+10, երեկոյան +3+5 աստիճան: