
Սյունիքի մարզում, մարտի 26-ից ապրիլի 2-ը, Գորիսում կանցկացվի “Մանկապատանեկան գրքի շաբաթ” ամենամյա ավանդական միջոցառումը:Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Գորիս է մեկնել Հայաստանի գրողների պատվիրակությունը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ: Նախատեսված են գրական հանդիպումներ, մանկական ստեղծագործությունների քննարկումներ եւ այլն: