
Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել եւ, կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ եւ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լեւոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը եւ իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն: