Հայկական ժամանակ. Ընտրողների թիվն աճե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բոլոր 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները այս կիրակի համարակալել են իրենց տարածքների տեղամասերը: Երեկվա դրությամբ ԿԸՀ-ն դեռևս չէր հրապարակել տեղամասերի ընդհանուր ցանկը: Սակայն, առանձին ընտրատարածքներից ստացվող տվյալների համաձայն, ընտրատարածքներում տեղամասերի թվի աճ է տեղի ունեցել: Մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքի տեղամասերի թիվը, 2007-ի Աժ ընտրությունների համեմատ, երեքով ավելացել է և դարձել 35, իսկ ընտրողների թիվն ավելացել է մոտ 5 հազար 500-ով: Թիվ 8 ընտրատարածքում ընտրողների թիվը, 2007-ի համեմատ, ավելացել է մոտ 2 հազարով, իսկ տեղամասերի թիվը` երկուսով և դարձել 35: Դեռևս այս տարվա սկզբին ԿԸՀ-ն հայտարարել էր, որ Երևանի ընտրատարածքներից փոփոխություն պետք է տեղի ունենար թիվ 9 և 10 ընտրատարածքներում: Մասնավորապես հայտարարվել էր, որ թիվ 10-ի ընտրողներից մի փոքր հատված տեղափոխվելու էր թիվ 9-ի կազմ: Ենթադրվում է, որ այսօր ոստիկանությունը պետք է հրապարակի ՀՀ ընտրողների ամբողջական ցանկը, ինչից հետո արդեն պարզ կդառնա, թե ընտրողների էլ ինչ տեղաշարժեր են տեղի ունեցել: 




Լրահոս