Ինչպես տեղեկացրել էր Armlur.am-ը, գյումրեցի 36-ամյա Էդգար Անտիկյանը, ով հայտնի էր Վռամենց Էդգար անունով, նախօրեին դանակահարության հետևանքով սպանվել է:
Քիչ առաջ Armlur.am-ը ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնից տեղեկացավ, որ ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել նախկինում դատված 39-ամյա Վաղինակ Ս.-ն և հայտնել, որ որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 46 շենքի դիմաց վիճաբանության ընթացքում ինքն է դանակով հարվածել և սպանել Էդգար Անտիկյանին:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Վաղինակ Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ՁՊՎ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: