“”ՉԻ”” տեղեկություններով, հնարավոր է, որ Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, առաջիկայում դիմում ներկայացնի “”Օրինաց երկիր”” կուսակցության շարքերր լքելու մասին: Թերթը հիշեցնում է, որ նրան թիվ 11 ընտրատարածքում չգրանցեցին որպես պատգամավորության թեկնածու` պատճառաբանելով, որ վերջին 5 տարին նա անընդմեջ չի եղել հանրապետությունում: Ի դեպ` թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի մոռացել պատմությունը, համաձայն որի` իբր Մադաթյանը պատրաստվել է տարիներ առաջ մահափորձ իրականացնել իր նկատմամբ: Թերթը նաև ավելացնում է, որ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սերժ Սարգսյանր երկու անգամ խստորեն զգուշացրել է Մադաթյանի մերձավորներին, այդ թվում` ՕԵԿ նախագահ Բաղդասարյանին, որ Մադաթյանը ձեռ քաշի պատգամավոր դառնալու իր մտադրությունից, քանի որ ինքն է այդպես ցանկանում: Արթուր Բաղդասարյանին հստակ ասվել է, որ Մադաթյանին չեն գրանցելու, իսկ ԱԽՔ քարտուղարը նպատակահարմար չի գտել այդ ամենը փոխանցել իր կուսակցական ընկերոջը:
Չորրորդ ինքնիշխանություն. “”Խուճուճ Էդոն”” առաջիկայում դուրս կգա ՕԵԿ ից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ