Ժողովուրդ. Բժշկական համալսարանի երկրորդ կուրսեցին երեկ կտրել է երակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ””-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի մի ուսանողուհի կտրել է իր երակները: Թերթի այս տեղեկությունը հաստատել է նաև բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը` ավելացնելով որ աղջիկը գնացել է համալսարանի սանհանգույց և առայժմ անհայտ պատճառներով կտրել երակները: Երբ ուսանողները հասկացել են, որ աղջիկը երկար ժամանակ է, ինչ չկա, խնդրել են կոտրել դուռը: Միայն այդ ժամանակ է պարզվել ինքնասպանության փորձի մասին, և ուսանողուհուն անմիջապես տեղափոխել են Համալսարանական հիվանդանոց: Թեև ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ից “”Ժողովուրդ””-ին վստահեցրել են, որ նման դեպք իրենց մոտ չի արձանագրվել, այնուամենայնիվ Դումանյանը հայտնել է, որ դիմել են ոստիկանության կենտրոնական բաժին: Իսկ հիվանդանոցից թերթը տեղեկացել է, որ աղջկա վիճակն արդեն բավարար է: 




Լրահոս