
Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում նվազել էր 0.19 %-ով՝ հասնելով մինչև 388.0 դրամի: Ամերիկյան արժույթի արժեզրկումը հիմնականում պայմանավորված էր հայաստանյան շուկայում դրա առաջարկի բարձր մակարդակով, ինչպես նաև միջազգային շուկայում ԱՄՆ դոլարի նվազմամբ:Առաջիկա շաբաթվա ընթացքում, տարվա այս շրջանի համար ավանդաբար դեպի ՀՀ տրանսֆերտների ավելացման պարագայում, ամերիկյան արժույթը հիմքեր ունի անկումը շարունակելու համար: Բորսայում հաջորդ նվազագույն սահմանը, որ սպասում է դոլարին, ըստ Forex Club-ի վերլուծաբանների, կարող է լինել 387.30 դրամը: Ամեն դեպքում սա չի դիտարկվում որպես դոլարի թանկացման ավարտ, քանի որ բնակչության և բիզնեսի կողմից պահպանվում է բարձր պահանջարկը:ՀՀ-ում ԱՄն դոլարի միջին փոխարժեքն այս շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, կգտնվի 387.0-391.0 դրամի միջակայքում: