Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը երկուշաբթի օրը ժամանել է Կուբա եւ կառավարությունը կոչ է արել չվախենալ կաթոլիկ եկեղեցուց, որին անհրաժեշտ է ազատություն տալ՝ բարեփոխվելու հարցում երկրին օգնելու համար:Reuters-ի փոխանցմամբ՝ երեք օր անց այն բանից հետո, ինչ Պապն ասել էր, թե Կուբան պետք է հրաժարվի մարքսիզմից, նա Սանտյագոյում ավելի մեղմ է արտահայտվել: 84-ամյա Պապը զգուշորեն է ընտրել բառերը՝ օդանավակայանում իրեն դիմավորելու եկած Ռաուլ Կաստրոյի հետ խոսելիս:Հաղորդվում է, որ Հռոմի պապը, այնուամենայնիվ, մի քանի արտահայտություն է արել Կուբայում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Հռոմի պապը ժամանել է Կուբա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ