Մարտի 27-ին՝ ժամը 01.59-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Վազ-21011” մակնիշի 06 տօ 201 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից եւ շրջվել գետը: Մինչ հրշեջ–փրկարարների դեպքի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ, Ծաղկավան գյուղի բնակիչ, 1948թ. ծնված Սերոբ Սիմոնյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևան քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:
մեքենան շրջվել է գետը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ