Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է մնալ «Միլան»-ում: Եվ դա չնայած այն հանգամանքին, որ ըստ մամուլում հայտնված տեղեկատվության՝ հայտնվել է մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում: Այդ ակումբների թվում են «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը:
«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ 23-ամյա հարձակվողին թիմում պահելու հավանականությունը կազմում է 99,9 %:
«Բալոտելին երբեք չի խնդրել վաճառել իր տրանսֆերը: Նրա՝ թիմում մնալու հավանակությունը կազմում է 99,9 %: Սակայն չգիտես, թե ինչ տեղի կունենա իրականում»,- նշել է Գալիանին: