ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արեւշատյանի հարազատներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արեւշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին եւ հարազատներին: «Սեն Արեւշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից եւ մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության եւ հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում:
Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարեւորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում», – ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում: