
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների առանցքում: Նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում»:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է հրաժարվել բելգիացու ծառայություններից 28 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:
Նշենք, որ Անգլիայի 2013/14 թվականների առաջնությունում Լուկակուն 33 խաղում դարձել է 15 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: