Փեսային սպանած աներձագը տեղափոխվեց բանտ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է տեղափողվել Աբովյան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Չոբանյանը: Ինչպես  armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության կոտայիք մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդել էր նշված դատարանին, որպեսզի Ա. Չոբանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Նշված դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց, խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը, և Ա. Չոբանյանը տեղափոխվեց “Նուբարաշենք” քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 22-ին, առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Պարգևաշեն թաղամասում գտնվող “Արզնի” ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել էին տղամարդու դիակ և այդ մասին հայտնել ոստիկանության Նաիրիի բաժին: Օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ջրավազանում հայտնաբերված դիակը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Նաղդալյանն էր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Սպանությունը կատարելու կասկածանքով Ա. Չոբանյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն: Ֆոտոլրագրողին հայտնի էր դարձել, որ Հ. Նաղդալյանը Ա. Չոբանյանի քրոջ ամուսինն է եղել, ով նախկինում մի քանի անգամ դատապարտվել էր, իսկ 2011 թ նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Իսկ սպանված Հ. Նաղդալյանը Արման Չոբանյանի քրոջ հետ ծանոթացել էր հեռախոսով, երբ ինքը պատիժը կրելուց է եղել Կոշի գաղութում: Հեռախոսային ծանոթությունը վերածվում է անձնական ծանոթության, անգամ ամուսնությունն օրինականացրել էր Կոշի գաղութ այցելած ԶԱԳՍ-ի աշխատակիցը: Պատիժը կրելուց հետո դուրս գալով գաղութից՝ Հ. Նաղդալյանը սկսում է ապրել իր կնոջ և նրա եղբոր՝ Ա. Չոբանյանի հետ՝ մի հարկի տակ: Այդ ընթացքում նախկի դատապարտյալը սկսում է հակասություններ ունենալ Արմանի և նրա քրոջ հետ՝ երբեմն ծեծի ենթարկելով վերջինիս: Այդ ընթացքում տեղի են ունենում մանր վիճաբանություններ Հ. Նաղդալյանի և Ա. Չոբանյանի միջև: Ի վերջո, 2011 թվականի նոյեմբերի 6-ին նորից վիճաբանություն է տեղի ունենում: Փեսան ու աներձագը որոշում են վիճաբանությունը շարունակել տնից դուրս և գնում են վերոնշյալ ՀԷԿ-ի ճնշման ջրավազանի մոտ: Այնտեղ Արմանը դանակի մի քանի հարված է հասցնում իր փեսային և սպանելուց հետո գցում ջրավազանը: 




Լրահոս