Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը ճանաչել են երկրի ամենադժբախտ քաղաքը: Այս մասին հայտնում է բրիտանական The New Statesman-ը:
Միացյալ Թագավորության տարբեր քաղաքներում իրականացված հարցման ընթացքում սոցիոլոգները տեղի բնակիչներից հետաքրքրվել են քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրավիճակի վերաբերյալ:
Պարզվել է՝ Լոնդոնի բնակիչները մնացած քաղաքներում ապրողներից ավելի դժգոհ են կրթությունից, առողջապահությունից, շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակից, սպորտով զբաղվելու տարածքներից, բնակարանների գներից: Նրանք գոհ են միայն քաղաքի հասարակական տրանսպորտի վիճակից: