
«Բարսելոնայի» երիտասարդական թիմի 15-ամյա ֆուտբոլիստ Գեորգիոս Սպանուդակիսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում». գրում է Daily Mail-ը:
Ավելի վաղ Գեորգիոսը մերժել էր լոնդոնյան թիմին, սակայն հաջորդ մրցաշրջանից նա հանդես կգա լոնդոնցիների երիտասարդական թիմում:
Պատանի ֆուտբոլիստը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում: 2003-ից ի վեր՝ նա «կապտանռնագույնների» 6-րդ սանն է, ով տեղափոխվել է «Արսենալ»: