Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը:
Ասում են, թե լավագույն ավանդույթներն են կենսունակ լինում ու շարունակություն գտնում: Այս իմաստով Վարդավառի տոնն առանձնանում է, քանի որ սկիզբ առնելով հեթանոսական ժամանակներից՝ այն այնքան կենսունակ է եղել, որ տոնվում է անգամ մեր օրերում:
Armlur.am-ի զրուցակիցները հիշեցին, որ ինչպես ամեն տարի, այսօր էլ են իրենք ջրելու և ջրվելու: Տոնի խորհրդին մարդիկ քաջատեղյակ չէին. լավագույն դեպքում նշում էին, որ հնարավոր է՝ եկեղեցի գնան:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան