
Այս հարցը, թվում է, հավերժականներից է, որն ունի թե կողմնակիցներ, թե դեմ արտահայտվողներ:
Armlur.am-ի զրուցակիցների մասը գտնում է, որ մարդը, որն այնպիսի հանցանք է գործել, որի համար ցմահ ազատազրկման է դատապարտվել, անգամ շնչելու իրավունք չունի: Մարդկանց կարծիքով տարօրինակ է, որ պետությունն իր հաշվին պահում ու կերակրում է նման հանցագործներին:
Ավելի ներողամիտներն էլ մեր ժողովրդի քրիստոնյա լինելն էին փաստում՝ նշելով, որ եթե մարդը, ասենք, 20 տարի արդեն կրել է իր պատիժը, նրա հանդեպ կարելի է ներողամիտ գտնվել:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան