
Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 15 ոստիկան: Ահաբեկչությունը տեղի ունեցել Հնդկաստանի արեւմուտքում՝ Մահարաշտրա նահանգում: Ահաբեկիչները պարեկների ճանապարհին հակահետևակային ական են տեղադրել:Այս պահին հայտնի չէ, թե ով է պատասխանատու ահաբեկչության համար: Ոստիկանները դրանում կասկածում են մաոիստներին: