
Վրաստանը ցանկանում է, որպեսզի իր գինին ճանաչվի որպես համաշխարհային մշակութային ժառանգության մաս: Տվյալ հարցի շուրջ Վրաստանը պաշտոնապես դիմել է UNESCO-ին: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի կեսերին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարը հրաման էր ստորագրել, որի համաձայն՝ գինու համար նախատեսված վրացական ավանդական սափորին շնորհվել էր ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ: