
Ֆրանսիայի կառավարությունը Մալիում Air Algerie-ի կործանման կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել: Այս մասին է հաղորդում Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ ալժիրական ինքնաթիռը 110 ուղևորով և անձնակազմի 6 անդամներով կործանվել է Մալիի հյուսիս-արևելքում: Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը ամպրոպն է եղել: Իսկ ուղևորների թվում Ֆրանսիայի 50 քաղաքացիներ էին: