Ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելիս հազիվ է խուսափել վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Փարիզից ժամանած Air France ինքնաթիռը Երևանի Զվարթնոց օդանավակայանում  կարողացել է խուսաթել վթարից, սակայն վայրէջք է կատարել միայն երկրորդ փորձից հետո: Հայտնում է  Interfax-ը՝ հղում անելով ուղևորներից մեկին:

Գործակալության տվյալներով՝   Զվարթնոց օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռը հանկարծակի թեքվել է ձախ կողմի վրա. օդաչուները չեն կարողացել ինքնաթիռի վայրէջքն ապահովել առաջին փորձից ու կտրուկ բարձրություն են վերցրել:

Արդյունքում՝ ինքնաթիռը Զվարթնոց օդանակավակայանի վրա պտտվել է մոտ 40 րոպե: Բարեբախտաբար, օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել ինքնաթիռը: Նշվում է նաև, որ ուղևորներից մեկը կորցրել էր գիտակցությունը:




Լրահոս