8 տարվա ազատազրկում Մարգար Օհանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, որի ժամանակ դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին միջնորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ:Իր ճառում դատախազն ասաց, որ համարում է, որ գործով անցնող Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի եւ Արա Լեւոնյանի կողմից նշանակված ազատազրկումը պայմանականորեն պետք է չկիրառել։ Դատախազը նաեւ նշեց, որ բոլորն իրենց սույն գործում մեղավոր ճանաչում են, բացառապես Մարգար Օհանյանի, ով նշում է, որ յուրացում չի կատարել:”Ապացուցված է բոլորի մեղավորությունն ու գտնում եմ, որ Մարգար Օհանյանը, Սամվել Մախմուրյանը, Ստեփան Կարախանյանը և Արա Լևոնյանը մեղավոր են: Մարգար Օհանյանը և մյուս ամբաստանյալները նախկինում դատված չեն եղել, բնութագրվում են դրական։ Չորս ամբաստանյալների նկատմամբ էլ որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկումը։ Գտնում եմ, որ Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի կողմից նշանակված ազատազրկումը պայմանականորեն պետք է չկիրառել”,– ասաց դատախազը։Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը): Մեղսագրվող քրեական հոդվածների համար ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևյալ պատժաչափերը. 308-րդ հոդվածի 2-րդ մասով պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:Մարգար Օհանյանն արդեն վերականգնել է պետությանը հասցված վնասը՝ ավելի քան 200 միլիոն դրամ, սակայն մինչ օրս տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ և նախաքննության ընթացքում նշել է, որ ինքը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:




Լրահոս