
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում Գերմանիայի ֆինանսների նախարարը հաշվի չի առնում Գերմանիայի տնտեսական հետաքրքրությունները: Նախարարի խոսքերը մեջբերում է Deutsche Welle թերթը:
«Առաջնահերթը խաղաղության ու կայունության պահպանումն է»,- հայտարարել է ֆինանսների նախարարը:
Վոլֆգանգ Շոյբլեի խոսքով՝ եթե ինքը կամ իր գործընկերը պատժամիջոցների հարցում առաջնային ուշադրությունը կենտրոնացեն կորուստների վրա, ապա այս միջոցառումների հետևանքով կարող են հասցվել Գերմանիային, իսկ իրենք էլ կլինեին վատ նախարարներ:
«Խաղաղությանն ու կայունությանը հասցված վնասները մեծապես վտանգում են տնտեսության զարգացումը»,-նշել է նա: