
1900 թվականի հուլիսի 27-ին ամերիկացի Լուի Լեսինգը Նյու Հեյվեն քաղաքում վաճառել է առաջին համբուրգերը: Հենց նա է համարվում համբուրգերի «կնքահայրը»:
Արդեն 1904 թվականին Սենտ Լուիս քաղաքում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսում համբուրգերը մեծ համբավ ձեռք բերեց:
1930-ականներին Կանզասում Ուոլթեր Անդերսոնը բացեց առաջին խորտկարանների ցանց, որտեղ գլխավոր կերակրատեսակը համբուրգերն էր: Համբուրգերն այժմ լայնորեն տարածված է ողջ աշխարհում: