Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վարչական բոլոր շրջաններում Վարդավառի օրվա կապակցությամբ նախ լվացվում և համապատասխան տեսքի են բերվում վարչական շրջաններում գտնվող արձանները:
Վաղ առավոտից արդեն լվացվել է Վահագն Դավթյանի արձանը՝ Արաբկիրում, Էրեբունիում՝ Սասունցի Դավթի և Շենգավիթ վարչական շրջանում` Սուրեն Սպանդարյանի արձանը:
Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայության համատեղ ուժերով:
Լվացման աշխատանքներին աշխուժորեն մասնացում են նաև երիտասարդ կամավորները, որոշ դեպքերում անգամ անցորդներն են ցանկություն հայտնում միանալու նրանց:
Օրվա խորհրդին համահունչ՝ միջոցառումները վարչական շրջաններում շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում: