
Կանադայի վարչապետը չի պատկերացնում, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է վերադառնել «մեծ յոթնյակ»: Այս մասին Սթիվեն Հարփերը գրել է հեղինակային հոդվածում:
«Իր գործողություններում Ռուսաստանը ցուցադրեց, որ չի կիսում այդ հանրության երկրների արժեքները, որոնք հավատարիմ են ժողովրդավարությանը, միջազգային անվտանգությանն ու իրավունքի գերակայությանը», – նշել է նա:
«Նախագահ Պուտինի հետ Ռուսաստանի ներսում ուժեղացել է բռնակալությունը, իսկ նրա արտաքին քաղաքականությունը դարձել է վտանգավոր ագրեսիվ: Հիմա այդ ռեժիմի վրա դիվանագիտական եւ տնտեսական ճնշումները թուլացնելու ժամանակը չէ»,- նշել է վարչապետը: