
Բրազիլիայի հյուսիս-արեւելյան նահանգների ավելի քան 50 քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն` երկարատեւ երաշտի պատճառով: Երկրի Պիաուի նահանգում վերջին 10 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտն է գրանցվել, որի պատճառով արդեն ավելի քան 500 մարդ է տուժել: Տեղումների` 300-400 մմ նորմայի բացակայությունը հանգեցրել է բերքի ոչնչացման եւ մեծ հարված է հասցրել գյուղատնտեսությանը: