Armenian text to speach

Պուտինի դեմ դատական հայց է նախապատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մի քանի հարյուր միլիոն ֆունտ ստերլինգի դատական հայց է նախապատրաստվում: Այն կապված է  ռուս-ուկրաինական սահմանի մոտ Boeing 777 մալայզիական ինքնաթիռի կործանման հետ։ 

Դատական հայցը նախապատրաստում են բրիտանացի իրավաբանները: The Telegraph–ը մանրամասնում է, որ Պուտինից բացի դատական հայցում կշրջանառվեն նաև մի շարք բարձրաստիճան ռուս զինվորական հրամանատարների ու քաղաքական գործիչների անուններ։ 

Նշվում է, որ զոհերի ընտանիքները ևս հնարավորություն կունենան միանալ հայցին։ Սկզբում մտադրություն կար քաղաքացիական հայցեր ներկայցնել Malaysia Airlines ավիաընկերության դեմ, սակայն ակնհայտ է, որ միայն MA-ն չի կրում տեղի ունեցած ավիաաղետի պատասխանատվությունը։


 




Լրահոս