
Չեխիայի առևտրի տեսչությունը ստուգումներ է իրականացրել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող 13 ռեստորանում,: Այնտեղ սովորաբար հաճախում են օտարերկրացիներ:
Դրանք իրականացվել են մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում: 13 ռեստորաններից 9-ի դեպքում օտարերկրացիների հանդեպ դրսևորվել է խտրական վերաբերմունք, օրինակ՝ ավելի են հաշվել սպասարկման վճարը, ամբողջությամբ չեն մատուցել պատվիրված ալկոհոլային խմիչքը և այլն: