«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն կարող է չընդգրկվել Չեմպիոնների լիգայի խաղարկության ժամանակ ակումբի ներկայացրած հայտացուցակում։
Վերջերս իսպանացի ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել ու վիրահատության ենթարկվել, ինչի պատճառով էլ շարք կվերադառնա 3 ամսից։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ–ն ֆինանսական «ֆեյր–փլեյի» օրենքները խախտելու համար նրանց թույլ է տվել Չեմպիոնների լիգայում միայն 21 խաղացող հայտավորել։ Չի բացառվում, որ այդ հանգամանքը հաշվի առնելով Մանուել Պելեգրինին որոշի իսպանացուն դուրս թողնել ընդհանուր հայտացուցակից։