31 տոննայանոց ոսկու հանքավայր` Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Քայսերի քաղաքի Դեւելի շրջանի Օքսյութ գյուղի մոտակայքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընդերքում մոտ 31 տոննա ծավալով ոսկու պաշար կա: Հորատանցքերում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ 31 տոննա ոսկու պաշարը գտնվում է երկու տարբեր վայրերում: Ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 2007-ի հոկտեմբերից: Առաջին հորատումները տեղի են ունեցել 2008 -ի օգոստոսի 17ին: 2012-ի ընթացքում տարածքում հորատման աշխատանքները շարունակվելու են:




Լրահոս