ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուրեմն 

զբաղվո՜ւմ ենք»:

Սերժ Սարգսյան ԳԱԼԱ
«Եկել ես ստեղ, որ ինչ անես»-ների շարքը հարստացավ եւս մեկ «գոհարով»: Ինչպես տեսնում ենք, նախորդ սխալների ու անզգույշ արտահայտությունների արդյունքում եղած արձագանքն առանձնապես չի ազդել Սերժ Սարգսյանի վրա: Նա շարունակում է «ոչ շախմատային» քայլեր անել: Այս անգամ նման լակոնիկ պատասխան է տվել 7 տարի իրենց բնակարաններից զրկված Կոնդի բնակիչների հարցերին: Բայց այս դեպքում պատասխանը չնայած եւ լակոնիկ, տեղին չէ, քանի որ բովանդակությունը ոչինչ չի ասում բնակիչներին, քանի որ վերջիններս շարունակում են մնալ անտուն, եւ հայտնի չէ, թե մինչեւ երբ է դա շարունակվելու:

 

 

«Հիմա ինչ որ ասում է ՕԵԿ-ը, համահունչ է այսօրվա մեր ծրագրային դրույթներին, այդ թվում` քառյակի»:

Միքայել Մելքումյան «Իրավունք»
Ահա մի վառ ապացույց, թե ինչպես արագ եւ կտրուկ կարող են փոխվել սկզբունքները քաղաքականության մեջ: ԲՀԿ-ական պատգամավորն արդեն ՕԵԿ-ի ասածներն իրենց ծրագրային դրույթներին համահունչ է համարում: Նույն հաջողությամբ իրենց ծրագրային դրույթներին ժամանակին համահունչ էին ՀՀԿ-ի ծրագրային դրույթները, երբ ԲՀԿ-ն կոալիցիայում էր: Հետո երբ եկավ այլընտրանք դառնալու պահը, ՀՀԿ-ինը եւ կոալիցիայի անդամ ՕԵԿ-ի դրույթները հանկարծակի դադարեցին համահունչ լինելուց, դրա փոխարեն իրենց համահունչ դարձան ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» դրույթները, որոնց նախկինում հակասում էին: Տեսնենք՝ հաջորդ դասին ումը կլինի համահունչ:

 

 

«Դա հակիրճի գործ չէ, դա մի ամբողջ հոդված ա, ընկերուհի»:

Դավիթ Հակոբյան Irates.am
Հայաստանի թիվ մեկ մարքսիստը ոչ մի կերպ չի կարող հակիրճ ձեւակերպել, թե ինչու է ձգձգվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացը, երեւի այն պատճառով, որ իր համար դա շատ ցավոտ թեմա է: Դավիթ Հակոբյանը միշտ էլ կողմնակից է եղել Ռուսաստանի ստեղծած ցանկացած միության անդամությանը, ամեն գնով ռուսական կողմնորոշումը պահելու կողմնակից, ուստի թիվ մեկ մարքսիստը կխուսափի մեկնաբանել բոլոր այն գործընթացները, որոնք կապված են իր սիրելի Ռուսաստանի հետ, որպեսզի հանկարծ բացասական գնահատական չհնչեցնի: Եթե նույնիսկ ՌԴ-ն ինքն էլ չուզի մեզ ընդգրկել ԵՏՄ կազմում, Դավիթ Հակոբյանը կմնա ընդմիշտ մարքսիստ:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս