Մարտի 20-ին Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի բնակարան գող է մտել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ոսկեղեն են գողացել: Վարժապետյանը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին` գողերին գտնելու համար: Այժմ տիկնոջ անվտանգությունն ապահովում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: Մեր տեղեկություններով` ԱԱԾ-ն թիկնապահ եւ հատուկ մեքենա (սպիտակ «Նիսան») է տրամադրել Վարժապետյանին: Այս ամենը հաստատեց նաեւ Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը` ավելացնելով, որ իսկապես իր բնակարանից գողություն է կատարվել, եւ ԱԱԾ աշխատակիցներն էլ իր անվտանգությունը հսկում են: Ըստ ամենայնի, Վարժապետյանի անվտանգության ապահովման ուժեղացված ռեժիմը կապված է իսրայելապարսկական լարվածության հետ: Այս օրերին պարսիկների թիվը Հայաստանում շատ մեծ է: Նրանք նշում են իրենց Նովրուզ բայրամը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ