Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) վերջին օրերին գտնվում էր Գերմանիայում: Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր արդեն վերադառնալու է Հայաստան: Փախե՞լ էիք Հայաստանից: Մեր հարցին Հարությունյանը պատասխանեց. «Ես իմ գործերով եմ եկել: Ինչի ես իրավունք չունե՞մ երկրից դուրս գալ: Մինչեւ այս էլ ամիսը 15 օր Հայաստանում չէի, բա ինչո՞ւ ոչ մեկ չէր ասում` ուր ա: Ես գործեր ունեմ, իմ գործերն անում եմ ու վերադառնում Հայաստան»: Նա նաեւ նշեց, որ վերջին ժամանակներս շատ հորինված լուրեր տարածվեցին: «Ես ընդամենը դրսում իմ գործերն եմ անում, ուրիշ խնդիր չկա: Տենց տեղեկություններով էլ ուզում են իրավիճակը խառնեն»,-եզրափակեց Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինս Գագիկ Ծառուկյանին մականունով դիմելու համար հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի կողմից նկատողություն ստացավ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ